Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն արժանացել է «Ոսկե գլուբուս» մրցանակի՝ որպես լավագույն դրամատիկ դերասան՝ «Փրկվածը» ֆիլմում դերակատարման համար:
Տղամարդու լավագույն դերի մրցանակի համար թեկնածուների թվում էին նաև Էդդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից»), Մայքլ Ֆասսբեդները («Սթիվ Ջոբս»), Ուիլլ Սմիթը («Պաշտպանը») և Բրայան Քրենսթոնը («Դալթոն Տրամբո»):
2015թ. որպես լավագույն դերասան «Ոսկե գլուբուս» մրցանակի էր արժանացել Էդդի Ռեդմեյնը՝ Սթիվեն Հոկինգի դերի համար:
Ինչպես նշում են մրցանակաբաշխությանը հետևողները՝ «Ոսկե գլուբուս» մրցանակը կամրապնդի դերասանի շանսերը՝ երկար սպասված «Օսկար» մրցանակին արժանանալու համար: