Մենք սովոր ենք մտածել, որ ձուն ծանր սնունդ է, հարուստ խոլեստերինով: Շատերը բացառում են այն սննդակարգից: Սակայն այն պարտադիր սնունդ է, և ահա ինչու:
1. Ձուն դյուրամարս սնունդ է
Ձվի սպիտակուցը մարսվում է 98%: Այն հիանալի միջոց է նոր բջիջների առաջացման համար: Հատկապես օգտակար է ուտել նախաճաշին: Օրական 1 ձուն օգնում է նիհարել:
Այն օգնում է վերահսկել քաղցի հորմոնը և պահում է լավ զգացողությունը:
2. Ձուն հարուստ է վիտամիններով
Ձուն մի շարք օգտակար վիտամիններ է պարունակում: Մեկ ձուն պարունակում է վիտամին A` օրական նորմայից 5%-ը և վիտամին D` օրական նորմայից 10%-ը:
Ֆոսֆոր, երկաթ, ցինկ, յոդ, ռետինոլ, ռիբոֆլավին՝ այս բոլոր միկրոտարրերը կան ձվի մեջ:
Օրական մեկ ձու ուտելով կարող եք չմտահոգվել աչքերի առողջության մասին:
3. Ձուն պաշտպանում է օստեոպարոզից
Եփած ձուն երաշխավորում է, որպեսզի ձեր ոսկորները ամուր լինեն: Փխրուն ոսկորների խնդիրը հատկապես բարդանում է կանանց համար 40 տարեկանում:
4. Ձուն ամրացնում է ուղեղի աշխատանքը
Ձուն իր մեջ խոլին է պարունակում՝ սուպերսնունդ ուղեղի համար: Այն օգնում է լավացնել հիշողությունը, ստեղծագործ միտքը:
5. Ձուն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը
Ձվի օգտագործումից հետո նվազում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ձվի մեջ խոլեստերինը հավասարակշռված է ֆոսֆատիդներով, որոնք խոչընդոտում են անոթներում աթերոսկլերոզի առաջացմանը:
Կարելի է օգտագործել եփած ձու առանց կարագի և ձիթապտղի յուղի: Այն 100%-ով կպաշտպանի լյարդի հետ կապված խնդիրներից:
Ուշադրություն դարձրեք. ձվի փխրուն կեղևը խոսում է մթերքի ցածր սննդային արժեքի մասին: Սակայն կեղևի գույնը ձվի օգտակարության ցուցանիշ չէ, ինչպես ընդունված է կարծել: