Մահացել է բրիտանացի ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

69 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուին: Այս մասին ասվում է նրա սոցցանցի պաշտոնական էջում:

«Դեյվիդ Բոուին մահացել է իր ընտանիքի շրջապատում քաղցկեղի դեմ 18 ամիս տևած պայքարից հետո»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

49 տարվա կարիերայի ընթացքում Բոոին 25 ալբոմ է թողարկել: 2016թ. սկզբին, հունվարի 8-ին, Բոուին նոր ալբոմ թողարկեց՝ «Blackstar»-ը: Քննադատները գնահատեցին այն որպես երաժշտի ամենահետաքրքիր և ամենաինտրիգային աշխատանքներից մեկը:




Լրահոս