Armenian text to speach

Զոհեր, տուժածներ, ավելի քան հազար արգելափակված ավտոմեքենաներ. ինչ դեպքեր են տեղի ունեցել ձյան պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց ամանորյա տոների ընթացքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների, եղանակային պայմանների հետևանքով տեղի ունեցած դեպքերը:

Բանախոսի փոխանցմամբ՝ բավականին լուրջ դեպքեր են եղել ձյան պատճառով` ինչպես կենցաղային մակարդակում, այնպես էլ ավելի լուրջ հարթություններում: Այսպես, 676 արտակարգ դեպք է գրանցվել, որոնք տվել են 3 զոհ, 56 տուժած:

«Մեկ զոհ ենք ունեցել հրդեհից, մեկ քաղաքացի մոլորվել է բքի ժամանակ և մահացել, մեկ հոգի էլ ՃՏՊ-ի զոհ է դարձել: Հրդեհների 92 դեպք է արձանագրվել: ՃՏՊ-ների ցուցանիշները նվազել են և արձանագրվել է 25 դեպք`23 տուժածով»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են, կենցաղային կանչերն են շատ եղել` աձանագրվել է 263 կենցաղային դեպք:

«234 արգելափակման դեպք է եղել, անվտանգ հատված է դուրս է բերվել 1234 տրանսպորտային միջոց, 3500 մարդ: Զանգերի թիվն աննախադեպ շատ է եղել` տասը հազարից ավելի»,- ասաց Խանգելդյանը և նշեց, որ Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությունները ծանրաբեռնված են եղել: Նրա խոսքով` ութ ծննդկանի օգնություն ցուցաբերելու դեպք է եղել:

«Նոր մոտեցումներ են մշակվում, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարությանը, իսկ տոնական օրերի ընթացքում իրավիճակի մասին զեկուցվել է ՏԿԱԻ նախարարին և վարչապետին»,- հավելեց Խանգելդյանը:




Լրահոս