ԴԱՀԿ-ն այս անգամ էլ տաբատներ, սվիտերներ և պիջակներ է աճուրդի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հագուստ է աճուրդի հանել, որի ավարտին մնացել է 6 օր:

Օրինակ, առաջարկվող սվիտերները  կանացի են, օգտագործված: Աճուրդը սկսվել է հունվարի 8-ին, սակայն մինչ այժմ ոչ մի առաջարկ չի ստացվել: Կանացի պիջակները ևս աճուրդի են հանվել հունվարի 8-ին, մեկնարկային արժեքը 89 հազար է: Այս ապրանքի վերաբերյալ ևս որևէ գնային առաջարկ չկա:

Բացի նշված հագուստի տեսականուց, ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել նաև կանացի տաբատներ, տղամարդու պիջակներ, վերնաշապիկներ և այլն: Սակայն որևէ ապրանքի վերաբերյալ դեռևս առաջարկ չկա:




Լրահոս