
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական օրերին երևանցիների բարձրացրած խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները գործել են շուրջօրյա ժամանակացույցով: Ըստ այդմ, այդ օրերին ստացվել է 1640 հեռախոսազանգ, որոնք անմիջապես փոխանցվել են ոլորտների պատասխանատուներին և ստացել համապատասխան ընթացք: