ԿԺԴՀ-ն սպառնում է ԱՄՆ-ին միջուկային զենքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան Հարավային Կորեայում ԱՄՆ-ի կողմից թևավոր հրթիռներով և միջուկային մարտագլխիկներով զինված B-52 ռազմավարական ռմբակոծիչի տեղակայմանը՝ ԿԺԴՀ իշխանությունները սպառնացել են ԱՄՆ-ին միջուկային զենքով, փոխանցում է Reuters-ը:

«Միջուկային զենքին՝ միջուկային զենքով: Դա մեր պատասխանն է»,-ասվում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» պարբերականի տեքստում:

Նշվում է, որ ԿԺԴՀ իշխանությունները միջուկային ռմբակոծիչի տեղակայումը «պատերազմի հրահրում» են համարում և կոչ են անում ԱՄՆ-ին սթափ մտածել և դասեր քաղել երկու երկրների միջև պատմական առճակատումից:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հայտնի է դարձել, որ Հարավային Կորեայում տեղակայվել է ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչը՝ ի պատասխան ԿԺԴՀ՝ ջրածնային ռումբի փորձարկման մասին հայտարարությանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս