Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգծել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր ուժեղ խաղի համար պարտական է նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Տուխելը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին գիրք էր նվիրել, որում պատմվում է անհատական խաղի և պրոֆեսիոնալիզմի բարձրացման մասին:
«Նախկինում ես հաճախ էի մտածում իմ խաղի մասին, քննադատում էի ինձ ամենափոքր սխալների համար: Շատ բան եմ սովորել նաև շնորհիվ այդ գրքի: Այնպիսի տպավորություն էր, որ այն գրված էր հատուկ ինձ համար: Այնտեղ գրված էր այն, ինչ ես նախկինում սխալ էի անում», -նշել է Մխիթարյանը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Բունդեսլիգայի 16 խաղի, դարձել վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ: