Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին «Աամպդորիա»-ի հետ խաղից հետո գովաբանել է իր սաներին: Թուրինցիները կարողացան հաղթել 9-րդ խաղում անընդմեջ:
«Մենք աշխատեցինք որքան հնարավոր է և թիմն արժանի հաղթանակ տարավ: 9-րդ անընդմեջ հաղթանակը հեշտ չէ, այնպես որ պետք է արժանին մատուցել տղաներին: Մենք կարող էինք «Սամպդորիա»-ի հետ խաղում ավելի վաղ վճռել խաղի ելքը, սակայն գոլ բաց թողեցինք», – նշեց նա:
Հավելենք, որ Ա Սերիայի 19-րդ տուրում թուրինյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ էր տարել: