ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու անդամ է դարձել նաեւ Տուրբո մականունով հայտնի ՀՀԿ-ական Աշոտ Պապայանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ծեծի էր ենթարկել «Իլուր» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին: Ու սա այն դեպքում, երբ առ այսօր Տուրբոն անգամ որպես կասկածյալ ներգրավված չէ այդ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում: Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ փաստին, ասաց. «Գործը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության դանդաղկոտության պատճառը, փաստորեն, առավել քան պարզ է. պետք էր ապահովել, որպեսզի Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Աշոտ Պապայանը կրկին հայտնվի Երեւանի ավագանիում: Հասկանալի է, որ եթե Տուրբոն ներգրավվեր գործում որպես մեղադրյալ (նա առայժմ ընդամենը գործով վկա է), դժվար կլիներ ավագանու անդամ դարձնել»: Ըստ նրա՝ ոստիկանությունը կարողանում է օպերատիվ կերպով բացահայտել հասարակական կարգը խանգարած 19 հոգուն, որոնք մայիսի 6-ի գիշերը Երեւանի տարբեր մասերում հրավառություն էին կազմակերպել, ու պատասխանատվության ենթարկել նրանց, բայց չի կարող 20 օրվա ընթացքում բավարար ապացույցներ գտնել՝ օրը ցերեկով բազմամարդ վայրում, ոստիկանի ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների ներկայությամբ լրագրողի վրա հարձակված անձանց բացահայտելու համար: Կարապետյանի խոսքով, եթե Պապայանը չլիներ ՀՀԿ-ական, ապա գործը բացահայտված կլիներ:




Լրահոս