Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 10-ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի:
ԱԺ փոխնախագահն Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:
Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումն ու հետագա կայուն, անշեղ զարգացումը:
Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանին, համայնքի ներկայացուցիչներ Կարեն Տեր-Հովհանեսյանին եւ Քրիստինե Հակոբջանյանին՝ Տալլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության եւ մեծ ներդրման համար: