ԿԱՐՈՒՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում «կարուսել» ընտրակեղծիք տեղի է ունեցել նաեւ Շենգավիթ համայնքի 11/2 ընտրատեղամասում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեպքն ապացուցվել է արդյունքների հաշվարկի ժամանակ, երբ սահմանված նմուշի երեք ծրարներում քվեաթերթիկի փոխարեն հանձնաժողովի անդամները հայտնաբերել են դատարկ թղթեր: Ասել է թե՝ քվեաթերթիկները դուրս են հանվել, որպեսզի կարուսելի հնարավորություն լինի: Չնայած այս հանգամանքին՝ հանձնաժողովի իշխանական անդամներն ամեն գնով փորձել են թույլ չտալ, որ ընդդիմության ներկայացուցիչները գրանցամատյանում հատուկ կարծիք գրեն: Ընդդիմադիրները ստիպված իրենց կարծիքը կցել են` այդ մասին նշում անելով գրանցամատյանում իրենց ստորագրության կողքին: Այստեղ կատարվածն ուշագրավ է այն առումով, որ 11/2 ընտրատեղամասն աչքի ընկավ նաեւ 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին. այդ ժամանակ եւս ՀՀԿ-ն այնտեղ փորձել էր կարուսել անել. հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչն ու վստահված անձինք հենց տեղամասում նկատել էին, թե ինչպես է ընտրողներից մեկը գրպանը դրել քվեաթերթիկը: Երբ նրանք փորձել էին ստուգել այդ մարդու գրպանը, վերջինս արագ փախել էր տեղամասից: Ե՛վ ԱԺ, ե՛ւ ավագանու ընտրություններում այդ տեղամասում ընտրական գործընթացը կազմակերպել ու վերահսկել է Երեւանի ավագանու անդամ Գրիշա Հովհաննիսյանը:




Լրահոս