Հանձնարարվել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից ֆինանսական խնդիրներ են գրանցվել 25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները տարին փակել են առանց պարտքերի:

Քաղաքապետը հանձնարարել է վերանայել համապատասխան կառույցների տնօրենների և անձնակազմի գործունեության գնահատման չափորոշիչները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու մարմիններին հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:

Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունը մինչև հունվարի 13-ը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան և Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին:




Լրահոս