
2016թ. հունվարի 24-ին Լոռու մարզի Մղարթ համայնքում տեղի կունենան ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են, երկուսն էլ ՀՀԿ-ական:
Նրանցից մեկը Մղարթի հիմնական դպրոցի ուսուցչուհի Մամաջանյան Արմինեն է, մյուսը` Մղարթի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սուքիասյան Հրաչյան: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են:
Նշենք, որ արտահերթ ընտրության հարցն առաջացել է Մղարթ համայնքի նախկին ղեկավար Վաչագան Նավասարդյանի մահից հետո: