
«Ուզո՞ւմ եք (խոսքը մեծ քաղաքականություն վերադարձի մասին է)»:
Ցավը հենց այն է, որ ուզողներ կարող են լինել, քանի որ մեր ժողովրդի մի հատվածի հիշողությունը մոնտաժելը ղեկավարների մոտ միշտ լավ է ստացվում, եւ նույն հատվածը, որ տվյալ ղեկավարի օրոք դժգոհ էր, սկսում է ցանկանալ նրա վերադարձը: Առաջին նախագահի օրինակն արդեն կա, եւ, փաստորեն, երկրորդ նախագահն այս երեւույթն ուզում է ավանդո՞ւյթ դարձնել: Կարծում ենք՝ կարելի է շնորհակալություն հայտնել պարոն Քոչարյանին եւ մերժել: Մենք մի կերպ առանց նրա վերադարձի էլ կդիմանանք: Ավելին, մի վերադարձով արդեն բավարարված ենք, թե չէ վատ սովորույթ կդառնա, ու տարիներ անց մի օր էլ Սերժ Սարգսյանի վերադարձը կուզեն: