«Ես ինքս, լինելով իրավաբան, կարող եմ ասել՝ դատախազությունը նման գործերին նայում է դրամի ճանապարհով, այսինքն՝ սպասում են, թե դրամը որտեղից է գալիս… Չի բացառվում, որ դեպքի օրը պատկան մարմիններից ինչ-որ մեկը ներկա է եղել այդ ամենին»:
Պարույր Հայրիկյանի արտաքին կապերի ներկայացուցչի խոսքերը Հայրիկյանի խոսքերի նման իրարամերժ են, կարծես թե իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում: Մե՛կ Հայրիկյանն էր ժամանակին իրար խառնում սլավոնական ու ոչ սլավոնական արտաքինը եւ շատ այլ հանգամանքներ, մե՛կ էլ Եղնուկյանն է նույնը շարունակում. ռուսական հատուկ ծառայություններին թողեց մի կողմ, հիմա էլ պատկան մարմինների ներկայության վարկածն է առաջ քաշում: Գուցե իրենք էլ ամեն ինչին դրամի ճանապարհով են նայում՝ նայած թե որտեղից փողը գա կամ չգա: Երեւի նույն պատճառո՞վ էր, որ մինչեւ ՍԴ-ի դուռը հասնելը «հարյուր» անգամ որոշում փոխվեց: