
Ավելի քան 150 սիրիական բնակավայրեր են ազատագրվել ռուսական ռազմատիեզերական գործողությունների շնորհիվ: Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Lifenews-ը:
«2015թ. դեկտեմբերին 134 քաղաքներից և գյուղերից դուրս են մղվել զինյալները, իսկ ընթացիկ տարվա առաջին օրերին՝ ևս 19 քաղաքներից և գյուղերից: Ամենամեծ հաջողությունը գրանցվել է Հալեպ, Լաթաքիա, Համա, Հոմս և Ռաքքա մարզերում»,-պարզաբանել է գեներալը:
Բացի այդ, նա նշել է, որ սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունքներում և մի քանի բնակավայրեր Լաթաքիայում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան