
Ուկրաինան կարող է ապրել առանց ռուսական գազի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Տերնոպոլի շրջան այցի ընթացքում, փոխանցում է Gazeta-ն:
«Ռուսաստանը մեզ առևտրային պատերազմ է հայտարարել, սակայն մենք կարող ենք ապրել առանց գազի, մեր արտադրողները նոր շուկաներ են փնտրում»,-Պորոշենկոյի խոսքն է մեջբերում նրա մամուլի քարտուղարը թվիթերի իր էջում:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի գազային պահուստներում 2,3 մլրդ կուբամետրից ավել վառելիք կա, քան անցած տարի: Նա նաև նշել է, որ Ուկրաինան չի գնի ռուսական գազ՝ $212-ով՝ հազար կուբամետրի համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան