Արթուր Ավագյանը հեռացել է «Գանձասար Կապան»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 27-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանի հետ,  տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։

Վերջինս ցանկություն է հայտնել հանդես գալ այլ ակումբում: «Գանձասար Կապանի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Արթուր Ավագյանից ցուցաբերած ջանքերի ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում: Արթուր Ավագյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»:




Լրահոս