Սիրիայում Այն-Ջարա քաղաքում, որը գտնվում է Հալեպից 15 կմ հեռավորության վրա, ռուսական ավիացիան դպրոց է ռմբակոծել, որի հետևանքով 12 երեխա է զոհվել, փոխանցում է Guardian-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների հարցով սիրիական մոնիտորինգային կենտրոնին:
Ավիահարվածներ հասցնելու մեջ իրավապահները կասկածում են ռուսական ավիացիային:
ՌԴ Գլխավոր շտաբում ավելի վաղ հայտարարել էին, որ 2016թ. 11 օրում ռուսական ավիացիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ավելի քան 1000 օբյեկտների ուղղությամբ: Ընդ որում, նշվում է, որ ավիահարվածները հասցվել են «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ:
Դեկտեմբերին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որի համաձայն՝ Սիրիայում ռուսական ավիահարվածների զոհ է դարձել 200 խաղաղ բնակիչ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան