Գազի գործող սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայռուսգազարդ»-ի առաջարկությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: 1000 խմ-ի դիմաց առաջարկվող սակագինը 221.000 դրամ է` նախատեսված 132.000 դրամի փոխարեն:
Այս հանգամանքը չի անտեսել նաեւ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Սա անընդունելի թանկացում է: Ասեմ ավելին, սա կբերի համատարած թանկացումների այլ ոլորտներում: Ինչի՞ հաշվին մարդիկ տան այդ փողը, իրենց երեխաների հացի՞: Դե եթե մարսում եք ուրիշի երեխայի հացը, կերե՛ք: Ուղղակի նայե՛ք՝ մի օր չխեղդվեք: Բարի ախորժակ»:
ՆԱՅԵ՛Ք՝ ՉԽԵՂԴՎԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ