Ցյուրիխ քաղաքում ավարտվեց սպորտային աշխարհում ամենասպասված «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը և հայտնի են բոլոր մրցանակակիրները:
Տարվա խորհրդանական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա»)
Պաշտպաններ – Դանի Ալվես («Բարսելոնա»), Տիագո Սիլվա(ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»)
Կիսապաշտպաններ – Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»)
Հարձակվողներ – Նեյմար («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Լավագույն մասնագետի կոչմանը հավակնում էին նաեւ Պեպ Գվարդիոլան(«Բավարիա») եւ Խորխե Սամպաոլին (Չիլի):
Լուիս Էնրիկեն ներկա չի գտնվել արարողությանը, նրա փոխարեն մրցանակը վերցել է «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը:
Տարվա լավագույն գոլի հեղինակ է դարձել «Գոյնեզիայի» հարձակվող Վենդել Լիրան: Բրազիլացի 26-ամյա հարձակվողի՝ «Ատլետիկո Գոյանազեի» դարպասը խփած գոլը ճանաչվել է լավագույնը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել ԱՄՆ-ի հավաքականի առաջատար 32-ամյա Կարլի Լոյդը:
Եվ վերջապես, ամենասպասված, տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Լիոնել Մեսսին, ով մրցակցությունից դուրս է թողել Կրիշտիանու Ռոնալդուին և Նեյմարին:
Ներկայացնում ենք մրցանակաբաշխության ամենահետաքրքիր կադրերը.
The moment #Messi won. pic.twitter.com/JNxwhzVNHS
— Football Vines (@FootballVines) 11 января 2016