
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դիտակետում: Անգլիական ակումբը շարունակում է ջանքեր գործադրել ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:
The Times-ի տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 90 մլն ֆունտ (120 մլն եվրո) վճարել ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Նշվում է, որ նախորդ ամռանը «Յունայթեդ»-ն արդեն առաջարկել է նշված գումարը, սակայն «արքայական ակումբ»-ը մերժել է առաջարկը: