Արմեն Երիցյանի և մարզպետների հարաբերությունները լարվել են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում լարվել են նաև ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ու ՀՀ մարզպետների հարաբերությունները։ Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն և իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության։ Դա ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ մարզպետները Արմեն Երիցյանից գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս