Իշխանությունները մոբիլիզացրել են ողջ ուժերը՝ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու նպատակով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ հակահայկական 2 զեկույցները կանխել չհաջողվեց, բայց, մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները չեն հանձնվում եւ մոբիլիզացրել են ողջ ուժերը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում զեկույցների ընդունումը կանխելու նպատակով: Մեկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցն է,  մյուսը` Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից»՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը:

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում են լսումներ զեկույցների շուրջ: Դրանց ընդունումը կանխելու համար ՀՀ իշխանություններն օգտագործում են ոչ միայն դիվանագիտական խողովակները, այլեւ հունվարի 8-ից այս նպատակով եվրոպական տարբեր մայրաքաղաքներ են մեկնել մի խումբ օրենսդիրներ՝ իրենց օտարերկրյա գործընկերներին համոզելու, որ դեմ քվեարկեն զեկույցներին: Մերձբալթյան հանրապետություններում է գտնվում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն այնտեղից մեկնելու է Չեխիա, ապա հարազատ Հունաստան: Նույն առաքելությամբ եվրոպական մայրաքաղաքներում են նաեւ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանն ու Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, որը նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է: Իսկ Հայ դատի եվրոպական գրասենյակը ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ ԵԽԽՎ հակահայկական զեկույցների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս