Հունվարի 11-ի առավոտյան Air France ավիաընկերության ինքնաթիռի շասսիում դի է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է Le Point-ը՝ հղում անելով ոստիկանությանը, ինքնաթիռը շաբաթ օրը Սան Պաուլոյից ժամանել է ֆրանսիական Վալ-դե-Մարն:
Դին հայտնաբերել են Boeing 777-ի շասսիում Օռլի օդանավակայանում տեխզննման ժամանակ:
Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ գործը փոխանցվել է Փարիզի դատաբժշկական ինստիտուտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան