Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ծագած տարաձայնությունը բարդացնում է սիրիական ճգնաժամի լուծումը: Այս մասին գերմանական հեղինակավոր Bild պարբերականի հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի երկրորդ մասը հրապարակվել է այսօր:
«Սա բարդացնում է սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ պայքարի, Եվրոպայում ներգաղթյալների հոսքի դադարեցման խնդրի լուծումը»,-հայտարարել է նա:
Ընդ որում, Պուտինը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ հարաբերությունների սառեցումը կրոնական խոշոր բախման կհանգեցնի: «Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ և կայուն գործնական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ»,-նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Թեհրանի և Էռ Ռիյադի կոնֆլիկտի լուծմանը: ՌԴ նախագահի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան