Զոհված զինծառայողի դին որոշվեց տեղափոխել գյուղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Սակայն սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չեն թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ
“Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ”: 
Այս մասին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
13:00
Երևան-Սևան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երևան:
Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար սկսել են ջարդել նրանց մեքենաները: Արդեն հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը: 

13:10

ՀՀ ոսիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս գնում է զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողներին և հարազատներին ընդառաջ:
13:35

Այս պահին թեժ իրավիճակ է Երևան-Սևան մայրուղու վրա: Այնտեղ են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության և պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաներ, որոնք փորձում են բանակցություններ վարել սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների ու հարազատների հետ:
14:20
Այս պահին Սեւան-Երեւան մայրուղում վիճաբանություն է: Զինվորի հարազատները վիճում են այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծնողների կամքին հակառակ՝ Լյուքս Ստեփանյանի դին տեղափոխել գյուղ: Սեւան-Երեւան գլխավոր ճանապարհը փակված է:

14:40
Քիչ առաջ Սեյրան Օհանյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ մարտունեցիների բանակցություններն ավարտվել են, և նրանք հետ են դառնում:
Քիչ առաջ զոհվածի դիակը նորից տեղափոխեցին ավտոմեքենայի մեջ: Սպանվածի հարազատներին խոստացել են օբյեկտիվ քննություն։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Պնախարար Սեյրան Օհանյանը հարազատների և գյուղացիների հետ ուղևորվում են գյուղ: 




Լրահոս