Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց (թարմացվում է, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին ՀՀ Կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա:
Ակցիային մասնակցում են նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը: Այստեղ է նեւ Արամ Մանուկյանը:
Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ Կառավարության շենքի մոտ և հայտարարեց, որ ինքն ու Արմեն Մարտիրոսյանը նոր են վերադարձել Սևան-Երևան մայրուղուց: Նկատել են, որ ճանապարհին հսկայական զինվորական մեքենաներ են շարված եղել:
Զարուհի Փոստանջյանը նաև հրապարակավ ասաց, որ ինքը՝ որպես ԱԺ պատգամավոր, վարչապետի հետ տեսակցություն է պահանջում: 
14:55
Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված են մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներ: Նրանք բողոքում են օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի դիակը Երևան բերելուն խոչընդոտելու դեմ: 

15:30
Զոհված զինվորի մայրը հենց նոր փորձեց մտնել Կառավարության շենք, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին, այս պահին Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում հրմշտոց ոստիկանների և քաղաքացիների միջև: Բարձրախոսով ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետին իջնել ներքև և անձամբ պատասխան տալ ժողովորդին:
 15:41
Կառավարության դիմաց օժանդակ ուժեր են բերվել, որոնք Կառավարության շենքի մոտ հավաքվածներին հրելով հեռացնում են մուտքի մոտից, իսկ ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են` պահանջելով վարչապետի հետ հանդիպում:

17:20
ՀՀ կառավարության շենքի առջև այս պահին մոմավառություն է անցկացվում:
16:30
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ են հավաքվել ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների մայրերը և մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև “Բանակն իրականում” նախաձեռնության անդամները: Մասնակիցները սև ժապավեն և սպիտակ մեխակներ են կապել ծառերից:
Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ակցիան անօրինական է, և պահանջեց դադարեցնել այն: Հայտարարությունն ակցիայի մասնակիցների մոտ զայրույթ առաջացրեց, որի պատճառով ճեղքեցին ոստիկանների ստեղծած պատը, առաջ շարժվեցին դեպի Կառավարության շենք: Այնուհետև սկսեցին խփել շենքի դռներին՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: 
 
18:00
Շարունակվում է բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց:
Կառավարության շենքի հենց առջեւ պառկել է Վադգես Գասպարին` իր աջակցությունը հայտնելով զոհված զինվորի հարազատներին:
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է Կառավարության շենքի առջեւ են հավաքվել տարբեր տարիներին մահացած զինծառայողների ծնողներ։ 




Լրահոս