
Ստամբուլում Սուլթանահմեդ հրապարակում հայտնի Կապույտ մզկիթի մոտ պայթյուն է որոտացել, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է մեծ թվով զոհերի և վիրավորների մասին:
Պայթյունի պատճառները հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ այն կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը:
Ավելի ուշ CNN Turk-ը տեղեկություն է տարածել, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ևս 15-ը՝ վիրավորվել: