
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այն հրապարակումներին, ըստ որոնց` Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի վրա կրակողը բարձրաստիճան գեներալի որդի է։
“Կրկին շարունակվում են կեղծ լուրերի տարածումը: Սպանողը իբր բարձրաստիճան գեներալի որդի է: Նման բան չկա, դրանք կեղծ լուրեր են”,-ասվում է Արծրուն Հովհաննիսյանի ֆեսբուքյան էջի գրառման մեջ: