Արգենտինայի ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, համատեղության կարգով, Չիլիում նշանակվել է ՀՀ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Ալեքսան Հարությունյանին՝ Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,- նշված է հրամանագրում:




Լրահոս