
Վրաստանը կախված չէ և կախված չի լինի ռուսական գազից: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ պատասխանելով «Գազպրոմ»-ի հետ գազամատակարարման հարցով բանակցությունների մասին հարցին. փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի կախված չլինի ռուսական գազից: Այդ հարցում Վրաստանը ճիշտ ուղղության վրա է»,-ասել է Կալաձեն:
Նրա խոսքով՝ փաստացի մատակարարումը դիվերսիֆիկացվել է, քանի որ Վրաստանը գազ է ստանում այլ աղբյուրներից՝ Ադրբեջանից, Հարավկովկասյան գազամուղից:
«Հետագայում մենք հնարավորություն կունենանք բնական գազ ստանալ Թուրքմենստանից, Իրանից»,-հավելել է Կալաձեն:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Վրաստանում ռուսական գազի մասնաբաժինը կմեծանա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան