
Ստամբուլի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել: Նրանց թվում Գերմանիայի 9 քաղաքացիներ կան. գրում է Radikal-ը:
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել են երկրի իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին տեղեկացրել են Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների մասին:
Նախնական տվյալների համաձայն՝ այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: