Փամփուշտներով լիցքավորված Մակարով, անակ, թմրամիջոց.բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողները ապօրինի թմրամիջոց եւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Գեւորգ Գ.-ին, 25-ամյա Դավիթ Հ.-ին եւ 60-ամյա Արայիկ Գ.-ին՝  վերջինիս “Օպել” մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Գեւորգ Գ.-ի գոտկատեղից հայտնաբերվել է “Մակարով” ատրճանակ, լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, իսկ տաբատի գրպանից՝ “SMITH & WESSON” գրառմամբ գաղտնի փականով  դանակ 9,8 սմ շեղբի երկարությամբ:
Դավիթ Հ.-ի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի 5 փաթեթ: Նա հայտնել է, թմրամիջոցը, 1 փաթեթը 20.000 դրամով, ձեռք է բերել ոմն Գերասից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գերասը Երեւանի բնակիչ, 26-ամյա Գերասիմ Ա.-ն է:
Նույն օրը, ժամը 21-00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ ՃՈ 1-ին գումարտակի ծառայողները Երեւան քաղաքի Այգեձորի փողոցի թիվ 63 տան մոտ կանգնեցրել են նրա վարած “ԳԱԶ-31105” մակնիշի ավտոմեքենան, որի սրահից, վարորդի ոտնատեղի տակից, հայտնաբերվել է թղթի  փաթեթ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգվածով: Գերասիմ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո նա հայտնել է, որ մայիսի 17-ին 100.000 դրամով Դավիթ Հ.-ին իրացրել է 5 փաթեթ մարիխուանա թմրամիջոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս