
Մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 65-ամյա Ալեքսան Բոզինյանը Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, վարելով Камаз մակնիշի 62 ԼՕ 217 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել քարի հանքի տարածքում՝ ժայռաբեկորների վրա։
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները մեծ աշխատանքներ կատարեցին և պատգարակով նրան տեղափոխեցին և հանձնեցին վթարի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադին։ Վիրավորը տեղափոխվեց “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ մինչև կողաշրջվելը Ա. Բոզինյանը բեռնատարով բախվել է ВАЗ-2107 մակնիշի 34 TՍ 973 համարանիշի ավտոմեքենային։