
Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել է Քաթարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում կայացրել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին համատեղության կարգով, նշանակել Քաթարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աբու Դաբի):