Ալիևը խոստովանեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների վերսկսմանը. Ստեփան Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ նա մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չի բանակցությունների վերսկսմանը:

«Ալիեւի  հայտարարությունը խոստովանությունն էր, որ իրենց համար այդ հանդիպումները ֆորմալ բնույթ են կրում: Նա նորից կրկնեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի օկուպացված քաղաքականությունից: Նշանակում է, որ իրենք չեն ուզում վերականգնել բանակցային պրոցեսը: Ուզում են այս վերջին 2-3 տարվա քաղաքականությունը շարունակել, որն է դա` նախապայմանային:  Ասում է` ազատեք տարածքները հետո կխոսանք»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով թեև Սարգսյան-Ալիև հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունք չունեցավ, այնուամենայնիվ այն  կարևոր  եւ անհրաժեշտ էր:

«Միամիտ կլիներ մտածել,  որ հանդիպումը կբերեր բանակցային պրոցեսի վերսկսմանը: Մյուս կողմից չես կարող չհանդիպել: Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերում հանդիպելու, քանի որ կա միջազգային հանրություն: Դրանով ցույց ես տալիս, որ դու կոնստրուկտիվ ես, պատրաստ ես հանդիպել: Ի վերջո միջազգային հանրության կարծիքը կարևոր է:  Բայց անարդյունք էր բուն Ղարաբաղյան հարցի մասով, չվերսկսվեցին բանակցությունները»,-հավելեց Գրիգորյանը:




Լրահոս