Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան շատ երջանիկ կլիներ, եթե հնարավորություն ունենար կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալ: Պոգբան այդ մասին հայտարարել է «Ոսկե գնդակ-2015»-ից հետո, երբ մրցանակը ստացավ հենց Մեսսին:
«Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, մենք բոլորս այդ մասին գիտենք: Իհարկե, ես կցանկանայի նրա հետ նույն թիմում խաղալ, այնպես, ինչպես բոլոր մեծագույն ֆուտբոլիստների հետ», ասել է Պոգբան: