Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտ ահաբեկիչը, փոխանցում է Reuters-ը:

«Ես քննադատում եմ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կազմակերպել է սիրիացի մահապարտ ահաբեկիչը»,-հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել:

Ստամբուլի տվյալներով՝ պայթյունը կարող էին կազմակերպել «Իսլամական պետության» զինյալները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս