
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է նոր պետություն ստեղծել Սիրիայի տարածքում. փոխանցում է Reuters-ը:
Էրդողանի կարծիքով՝ նոր պետությունը կարող է առաջանալ Լաթաքիայի շուրջ՝ Ասադների հարազատ տարածաշրջանում, որտեղ տեղակայված են ռազմական օպերացիա իրականացնող ռուսական զորքերը:
Նա նաև քննադատել է Իրանին՝ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտներն օգտագործելու փորձի մեջ՝ Սիրիայում, Եմենում և այլ երկրներում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
Նշվում է, որ մի շարք փորձագետներ հնարավոր են համարում Սիրիայի արևմուտքում «Ալավստանի» ստեղծումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան