
Մայիսի 18-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում` Ջուխտակ վանքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ուղղել են Ռ. Արզոյանին պատկանող “Լենդ Ռովեր” մակնիշի 01 OO 828 համարանիշի ավտոմեքենան. տուժածներ չկան: