Խեցգետի՛ն, այսօր պետք է լուրջ ջանքեր թափեք. հունվարի 13-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր դուք սովորականից զգուշավոր եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քողարկված քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` եթե չեք ուզում ֆինանսական խնդիրների մեջ ընկնել, շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ:

Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ: Հիշեք, որ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև`ցավ պատճառող:

Ցուլ. Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր բարդույթներ չունեն անցյալին վերադառնալու, վերքերն ու հին սխալները վերհիշելու, ճիշտ գնահատելու ու դրանք ուղղելու հետ կապված: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել:

Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը, որքան էլ որ դա կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել:

Երկվորյակներ. Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը  հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում:

Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն առավել ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեր գործողություններին և լռում է. հենց նա է ձեր կյանքում կարևոր դեր խաղալու: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:

Խեցգետին. Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր  հին ընկերների հետ, ում քաջ ծանոթ են ձեր ոչ միայն ուժեղ, այլև` թույլ կողմերը:

Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Օրվա երկրորդ կեսին անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան` վերջին օրերին առանց այն էլ բարդ հարաբերությունների վրա:

Առյուծ. Այսօր եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ, ապա որևէ էական բան տեղի չի ունենա: Գործել պետք է բավական զգուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են:

Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր փաստաթղթերի կորուստ: Ինքնազգացությունը դրական կլինի, եթե հրաժարվեք ավելորդություններից:

Կույս. Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան` հաջողության կբերեն:

Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, եթե անգամ ստիպված եք լինելու «կոշտ» մեթոդներ կիրառել:

Կշեռք. Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ հնարավորություն կունենաք ինքներդ ձեզ ապահովագրել բոլոր հավանական անցանկալի զարգացումներից:

Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք հետաքրքիր ժամանցը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով:

Կարիճ. Օրը կարող է կամ օգտակար, կամ էլ`հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ` ինքներդ պետք է հասկանաք, թե որն է ձեզ ամար նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ` գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի:

Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլ է տալիս: Այսօր անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ, հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատվությունը տվեք փորձված ֆիրմաներին:

Աղեղնավոր. Հանգիստ և միապաղաղ օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ:

Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, այլևս զգացմունքների տեղ չկա: Դուք չեք շտապում որոշում կայացնել և դա ճիշտ է. ստիպված չեք լինի հետո փոշմանել տաք գլխով արված վարքի համար:

Այծեղջյուր. Բավական բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը:

Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության «նոտաներ» էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արդյունավետ կիրառություն:

Ջրհոս. Այսօր արժե մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել, քանի որ դուք առաջին հերթին նոր զգացումների կարիք ունեք: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ:  Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով կավարտի նախկինում սկսած նախագծերը:

Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն:

Ձկներ. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն դրանք արագացնելու համար ոչինչ անել չեք կարող: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար. Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է:

Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և  չի սխալվում:




Լրահոս