
Վիեննայում անօթևանները ստացել են զբոսավար դառնալու հնարավորություն. այս մասին գրում է gazeta.ru-ն` հղում կատարելով The Local-ը։
Այսուհետ Ավստրիայի մայրաքաղաքի անօթևանները կարող են ուսուցում անցնել և էքսկուրսիաներ անցկացնել քաղաքով՝ ցույց տալով, թե մարդիկ ինչպես են ապրում փողոցներում։
12 հազար ավստրիացի անօթևաններից ավելի քան 7000-ն ապրում է Վիեննայում։ Ձեռնարկատեր Փերին Շոբերը ստեղծել է Shades Tours նախագիծը՝ պարզեցնելու նրանց համար հասանելիությունն աշխատանքի շուկային։
2.5 ժամ տևողությամբ էքսկուրսիան ներառում է 3 վայր։ Էքսկուրսավարը ցույց կտա գիշերելու վայրը, որտեղ անտուն մարդը կարող է մնալ արտակարգ դեպքերում, խոհանոցը և սոցիալական օգնության ցուցաբերման կետը։ 10 հոգանոց խմբի համար արժեքը 150 եվրո է։