
Մայիսի 19-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Հ.Մարտիրոսյանին պատկանող 23 LT 616 համարանիշի “ՎԱԶ 2107” մակնիշի ավտոմեքենան: