
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:
Ինչպես հայտնի է` Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստանալու: Նա կնշանակվի ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ.