Վարժություններ, որոնք կօգնեն տոներից հետո վերականգնել կազմվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա տոներին մենք բոլորս մի լավ հանգստացել ենք և մեզ ոչնչից զենք զրկել. կերել ենք և քաղցրեղեն և մայոնեզով աղցաններ և կալորիայով հարուստ այլ սնունդ: Սակայն ձմեռային արձակուրդներն արդեն ավարտվել են, և ժամանակն է հետևել կազմվածքին:

Adme.ru-ն ներկայացնում է վարժություններ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում: Պետք չէ մոռանալ նաև ճիշտ սնվելու մասին:

Ձող (վարժություն որովայնի մկանների համար համար)

5661210-650-1452578977-plank-19309601

Պառկե’ք նկարում ցուդարված դիրքով: Ձգե’ք որովայնի մկանները և հերթականությամբ յուրաքանչյուր ոտքը բարձրացրե’ք վեր: Այս վարժությունը կատարե’ք մեկ րոպե: Իսկ մեջքը ողջ ընթացքում պետք է ուղիղ պահել:

30-60-90 (վարժություն ոտքերի և որովայնի մկանների համար)

5661160-650-1452578977-giam-beo-bung-a1-e170d

Անհրաժեշտ է մեջքի վրա պառկել, ձեռքերը տարածել մարմնի երկարությամբ: Ոտքերն իրար միացրած բարձրացրե’ք վեր և այդպես մնացե’ք մի քանի վայրկյան: Վարժությունը կրկնե’ք մի քանի անգամ:

Վարժություն մեջքի համար

5661410-650-1452578977-rol_yogapainrelievers

Սկզբում պետք է պառկել որովայնի վրա, ապա` բարձրանալ վեր, հենվել ձեռքերի վրա և այդ դիրքում մնալ 30 վայրկյան:

Վարժություն կոնքերի համար

5661360-650-1452578977-untitled-1138

Պառկե’ք որովայնի վրա և կզակը հենե’ք գետնին: Ձեռքերը պետք է տարածված լինեն մարմնի երկարությամբ: Այս դիրքում մնալով` ոտքերը մի փոքր բարձրացրե’ք վեր, ապա` արտաշնչելով իջեցրե’ք ներքև:

Վարժություն որովայնի համար

5661260-650-1452578977-4565766

Պառկե’ք մեջքի վրա, ոտքերը ծալե’ք և մոտեցրե’ք կրծքավանդակին: Դրանից հետո ոտքերն էլ ավելի բարձրացրե’ք վեր և փորձե’ք այդ դիրքում մնալ 30-60 վայրկյան:




Լրահոս