
Իտալացի մասնագետ Լուչանո Սպալետին մոտ ժամանակներս կփոխարինի Ռուդի Գարսիային` «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Sportmediaset-ի տվյալներով` 56-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի 18 ամսով:
Այսօր հայտնի է դարձել, որ Սպալետին Մայամիում հանդիպել է իտալական ակումբի նախագահ Ջեյմս Պալոտոյի հետ: Այսօրվա մարզումը կանցկացնի հռոմեական ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ալբերտո Դե Ռոսին: Սպալետիի ժամանումը Հռոմ նախատեսված է հինգշաբթի: