Կհաստատվեն սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության նպատակով փոխհատուցման ենթակա ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալիք կառավարության նիստում կհաստատվի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության նպատակով փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների  բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների, էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիա սպառող  բնակիչ-բաժանորդ հանդիսացող, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարների մասնակի, վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի փոխհատուցումը տրամադրել այդ որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծավալներին և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում», – նշված է որոշման մեջ:




Լրահոս