
Մայիսի 19-ին, ժամը 03:03-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կ. Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկում այրվում է թերթի կրպակ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Կ. Ուլնեցի փողոցի թիվ 49 շենքի մոտ գտնվող կրպակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:16-ին, մարվել` 03:33-ին: Ամբողջությամբ այրվել է թերթի կրպակ` 6 քմ մակերեսով: